ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Գիտե՞ք ինչն է վտանգավոր

Գիտե՞ք ինչն է վտանգավոր
28.05.2023 | 21:49

Տարածվում է առաջին հայացքից չափազանց զգայուն տեղեկատվություն (օրինակ` «Ծիծեռնակաբերդում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվը ոչնչացնելու մասին»), որը հետագայում պարզվում է, որ իրականում ընդամենը նախկինում կատարված փաստաթղթերի անորակ արտատպման մասն է եղել։

Հասարակությունը հանգստանում է, էմոցիաները թուլանում են։ Իսկ հետո, երբ կատարվում է իրական հանցագործություն` ուղղված ազգային արժեքների, հիշողության, ինքնության դեմ, հասարակությունը ենթագիտակցորեն հավատում է, որ դա հերթական լրատվական կեղծիքն է, ու հենց դրա անվան տակ էլ կատարվում են իրական գործերը, հենց այն ժամանակ, երբ որեւէ մեկն այլևս չի հավատում, չի սպասում, չի քննարկում։

Սա նման է ժողովրդական հայտնի առածին, երբ «սուտասանի տունը այրվում է, իսկ ոչ ոք չի հավատում»:

Այսպես է աշխատում տեղեկատվական պատերազմի տեխնոլոգիան։ Ասել է` տեղեկատվական պատերազմ մեր դեմ վարվում է թե՛ դրսից, թե՛ ներսից։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2598

Մեկնաբանություններ